Ռուսաստանը նախընտրեց դառնալ Արևմուտքի մրցակիցը. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում էր Ռուսաստանին իրեն գործընկեր տեսնել, սակայն նա նախընտրեց դառնալ Արևմուտքի մրցակիցը: Այս մասին նա ասել է BBC հեռուստաալիքով «Էնդրյու Մարի շոուի» ժամանակ:
«Մենք տեսնում ենք ավելի ագրեսիվ Ռուսաստան: Մենք հույս ունեինք, որ ռուսաստանը Արևմուտքի գործընկերը կդառնա, սակայն նա նախընտրեց մրցակիցը դառնալ»,- ասել է Ֆելոնը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «սև ծովում խաղաց մկաններով, ռազմականացրեց Ղրիմը և ճնշում գործադրեց Բալթյան երկրների վրա»: Ֆելոնը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը փորձում էր նաև խառնվել ԱՄՆ ընտրություններին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ