Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի. Reuters (լուսանկարներ)
Աշխարհ
Հայիթիում մոլեգնած «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զանգվածային թաղումների հետեւանքով երկրում տեղի է ունեցել խոլերայի բռնկում, ինչը 13 մարդ մահվան պատճառ է դարձել:
Իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել տարերքի հարվածից զոհվածների հիշատակին:
Հոկտեմբերի 9-ին երկրում պետք է անցկացվեին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, սակայն փոթորկի պատճառով քվեարկությունը հետաձգվել է անորոշ ժամանակով: Ընդսմին Հայիթիի Ժամանակավոր ընտրական խորհուրդը խոստացել է ընտրությունների նոր ամսաթիվը հայտնել մինչեւ հոկտեմբերի 12-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:























































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ