Բլից հարցման մասնակիցները Քլինթոնին հաղթող են ճանաչել Թրամփի հետ բանավեճում
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է իր հակառակորդի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ անցկացված բանավեճը: Այդ մասին հայտարարել են CNN-ի եւ ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցները:
Քլինթոնին հաղթող է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը: Հարցին՝ ինչպես ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել Է՝ ավելի լավ, քան անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես:
Հարցումն անցկացվել Է 537 մասնակիցների շրջանում: Նրանց մեջ փոքր-ինչ շատ են եղել դեմոկրատների կողմնակիցները:
Մինչդեռ Թրամփի շտաբը հայտարարել է իր առաջնորդի հաղթանակի մասին: «Շնորհավորում եմ իմ գործընկերոջը բանավեճում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- Twitter-ում գրել է Մայք Փենսը, որը Թրամփի կողմից առաջադրվել է որպես փոխնախագահի թեկնածու:
Իր հերթին Քլինթոնի շտաբը Twitter-ում գրել է. «Հիլարին հաղթեց այսօր երեկոյան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ