Իրաքում ցուցարարները պատռել են Թուրքիայի դրոշը
Աշխարհ
Իրաքի Բասրա շրջանում մի խումբ իրաքցիներ Բաշիքա շրջանում թուրք զինվորների ներկայության դեմ բողոքի ցույց են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իրաքցիները ի նշան բողոքի պատռել են Թուրքիայի պետական դրոշը:
Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը' պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում' պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:
Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին' հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել' կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:
Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բեշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու նպատակով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ