Խիստ Brexit-ը տարեկան 66 մլրդ ֆունտ կնստի Մեծ Բրիտանիայի վրա
Աշխարհ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խիստ սցենարը կարող է երկրի տնտեսության համար տարեկան 38-ից մինչեւ 66 մլրդ ֆունտ ստեռլինգ (47-81 մլրդ դոլար) արժենալ 15 տարվա ընթացքում: Կորուստները պայմանավորված կլինեն հարկային մուտքերի նվազմամբ: Այդ մասին հոկտեմբերի 11-ին գրում է «The Times» թերթը՝ վկայակոչելով թագավորության ֆինանսների նախարարության նյութերը:
Խիստ սցենարի համաձայն՝ երկիրը դուրս է գալիս եվրոպական ազատ առեւտրի գոտուց եւ հարմարվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին: Այդ դեպքում Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կարող է ընկնել 9,5 տոկոսով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ