Թրամփն Իրաքը հանել է ԱՄՆ մուտքի սահմանափակումների ենթարկված երկրների ցուցակից. AP
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագրում Իրաքը կհանվի այն պետությունների ցուցակից, որոնց քաղաքացիները երկիր մուտքի սահմանափակումների են ենթարկվում: Այս մասին հայտնել է AP գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ սույն միջոցը դարձել է Սպիտակ տան վրա պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի ճնշման արդյունքը: Դրանց ներկայացուցիչները Թրամփին կոչ են արել վերանայել իր դիրքորոշումը, քանի որ Իրաքը հանգուցային դերերից մեկն է խաղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Ըստ որում նշվում է, որ մնացած վեց երկրները, որոնք ավելի վաղ հիշատակվել էին ցուցակում, այդպես էլ կմնան այնտեղ:
Գործակալության տեղեկատվությամբ՝ նոր հրամանագիրը կներկայացվի մարտի 1-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)