Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ինչ կտա եկամտային հարկի նվազեցումը երկրին ու քաղաքացուն

Տնտեսություն

«Կարծում ենք, որ գործող հարկային համակարգը վատն է, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մի քանի առաջարկ է ներկայացրել քաղաքացիներին՝  ընտրել երկաստիճան կամ համահարթ հարկման համակարգը: 

Առաջին տարբերակով առաջարկվում է հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: Ըստ այդմ, սահմանել, որ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի դրույքաչափով։ 

Կամ, առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ + դիվիդենտի հարկ։ Այսինքն, ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ և՛ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս, և՛ շահութահարկի և դիվիդենտի հարկի հանրագումարը ևս լինի 23 տոկոս։ Այսինքն՝ ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Բալանյանը նշեց՝ հարկային բարեփոխումների ծրագրի գլխավոր կետ արդարացիորեն հայտարարվել է եկամտային հարկը, որի նվազեցման տարբեր սցենարներ են քննարկվում: Սակայն, ի վերջո, բոլոր հաշվարկները կատարվում են հարկային մուտքերի՝ պլանի կատարման և շահութահարկի և շահաբաժինների հարկման դրույքաչափի հետ ուղղակի ազդեցության հանգամանքը հաշվի առնելով:

«Մտահոգություն կա, որ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը թույլ է տալու ձեռնարկություններին ավելացնել վճարվող աշխատավարձի գումարը, հետևաբար, շահութահարկի հաշվարկման նպատակով ավելանալու են ծախսերը և, հետևաբար, վտանգ կա, որ կնվազեն ոչ միայն եկամտային հարկի մուտքերը, այլև կնվազեն շահութահարկի մուտքերը:

Այս մտահոգությունն, իմ կարծիքով, մասամբ տեղին է: Ի վերջո, հարկային բարեփոխումը մեզանում ներկա փուլում դժվարանում է բարեփոխման կիսատության, անավարտության պատճառով, որովհետև մեկ հարկատեսակի փոփոխությունն առանց ամբողջական և համապարփակ լուծման՝ մի կողմից չի ունենալու այն արդյունքը, որը ծրագրվում է, մյուս կողմից՝ ունենալու է սահմանափակումներ և այս կամ այն ձևով պահպանելու է ստվերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր կարծիքով, վերջնական նպատակը պիտի լինի ստվերի վերացումը, ինչը թույլ կտա նվազ դրույքաչափերով ապահովել բյուջեի կատարումը՝ պահպանելով սոցիալական բաղադրիչը:

Ըստ Բալանյանի՝ վատ կառավարվող, վատ վարձատրվող ապարատի պայմաններում, կոռուպցիոն ռիսկերը բարձր են, և, հետևաբար, բարդ համակարգերի ներդրումը և վերահսկումը դժվար է. «Իդեալական լուծում կլիներ, իհարկե, համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի ներդրումը՝ եկամտահարկի սահուն և աճող սանդղակով, ինչը նաև թույլ կտար իրականացնել ճշգրիտ հասցեական սոցիալական քաղաքականություն: Սակայն, եթե տեխնիկապես երկիրը և հարկային համակարգը այդ քայլին պատրաստ է, ապա վարչական և քաղաքական առումով որոշումը չի կայացվում:

Հարկային մարմինների մոտ կա մտահոգություն, որ եթե եկամտային հարկի դրույքաչափը այս կամ այն սցենարով 20 տոկոսից՝ շահութահարկի դրույքաչափից պակաս լինի, ապա բիզնեսը կնախընտրի ավելացնել աշխատավարձերը, միգուցե նաև ստանանք ներկա իրավիճակի հակառակ պատկերը և չենք ունենա թաքցված աշխատողներ, այլ դեռ ավելցուկ մեռյալ հոգիներ, որոնց վրա դուրս կգրվի աշխատավարձ, ինչն, ի վերջո, նվազեցնելու է շահութահարկի և շահաբաժինների հարկման գումարները: Այս իսկ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ին լայվով ներկայցրած քննարկվող երկու տարբերակներում էլ. 23 տոկոս միասնական համահարթեցված դրույքաչափով և երկաստիճանի 20 տոկոս (մինչև 250 հազար ամսական եկամուտի դեպքում), և 25 տոկոս (250 հազար ամսական շեմը գերազանցող եկամտի համար) սանդղակով եկամտահարկի մոդելները նպատակ ունեն ստերիլացնել եկամտահարկի ազդեցությունը շահույթի վրա և պահպանել շահութահարկի մուտքերը»,- նշեց Բալանյանը:

Ըստ նրա՝ շրջանառության, արտոնագրային կամ հաստատագրված հարկով աշխատող ձեռնարկությունների համար նման խնդիր չի առաջանա, սակայն խոշոր ընկերությունների մասով նման մտահոգություն առկա է:

«Վարչապետի բարձրաձայնած երկրորդ տարբերակին կարծես թե երկիրը դեռ պատրաստ չէ, իսկ առաջին՝ ունիվերսալ 23 տոկոս դրույքաչափով հարկումն, այնուամենայնիվ, շահութահարկի դրույքաչափից բարձր է և ցույց է տալիս հարկային մարմնի առաջնահերթություն՝ պլանի կատարումը:

Սպասվող հարկային մուտքերի փոխհատուցման համար անհրաժեշտ է վերանայել ոչ միայն եկամտային հարկի դրույքաչափերը, այլև՝ գույքահարկի: Եթե երկիրն անցնում է անուղղակի հարկերի վրա հիմնված հարկային համակարգից դեպի ուղղակի հարկերի վրա հիմնված հարկահավաքություն, ապա եկամտային, շահութահարկի հարկերի հետ մեկտեղ, անհրաժեշտ է մեկ միասնական մոտեցման ներքո բարեփոխման մեջ ներառել նաև մյուս ուղղակի հարկը՝ գույքահարկը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Բալանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է կատարել մի քանի քայլ. 

1. Թույլ տալ ներկայացնել քաղաքացիներին տնային տնտեսությունների միասնական հարկային և գույքային հայտարարագիր, ներառելով այդ տնային տնտեսության մեջ ապրող ընտանիքի անդամներին՝ աշխատող և ոչ, խնամառու և խնամակալ, մերձավոր բարեկամներին, որոնք սպառումն իրականացնում են միասնաբար, այսինքն երախաներին, տատեր-պապերին, այլ մերձավորներին, որոնք ապրում են միասին կամ մեկ խնամառուի եկամտուների հաշվին: Հասկանալի է, որ Դուբայում ապրող և աշխատող եղբայրը այդ ընտանեկան տնտեսության հայտարարագրի մեջ չի կարող ներառվել: Այս հանգամանքը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում ապրողների համար, իհարկե՝ արտադրական գույքի առանձին հաշվարմամբ:

2. Սահմանել անձնական գույքի գույքահարկի աճող և էֆեկտիվ սանդղակ շարժական և անշարժ (ավտոմեքենաներ, նավակներ և այլն) գույքի մասով, այդ թվում թույլ տալ քաղաքացուն հարկվել որպես տնային տնտեսություն: Օրինակ. մեկ շնչին/քաղաքացուն ընկնող, ենթադրենք՝ 50 հազար ԱՄՆ դոլարից բարձր գույքը ենթակա է հարկման 1 տոկոսի դրույքաչափով, 100 հազար ԱՄՆ դոլարից բարձրը՝ 2 տոկոսով, մեկ միլիոնը՝ 5 տոկսով: Եթե քաղաքացին ուզում է այդ գույքահարկը նվազեցնել իր ընտանիքի անդամների քանակով, ապա պիտի ունենանա հնարավորություն ընտանեկան տնտեսության միասնական հայտարարագիր ներկայացնելու, ներառելով այդ ընտանեկան տնտեսության բոլոր անդամների գույքը և եկամուտները և օգտվելով ամեն շնչին բաժին ընկնող նվազեցման իրավունքից: Այսպիսի մեխանիզմը թույլ կտա իրականացնել ինչպես արդյունավետ հաշվառում՝ բացահայտելով պատկերը, այնպես էլ գույքահարկի հարկման տիրույթից դուրս կթողնի ցածր եկամուտներ ունեղոցներին և միջին դասակարգը, հարկային բեռը կենտրոնացնելով հարուստների վրա:

Այս գույքահարկի հարկման մեխանիզմը ի վերջո պիտի հիմք հանդիսանա նաև եկամտային հարկի հարկման մեխանիզմի կայացման համար: Պարզ ասած, չորս անձ ունեցող ընտանեկան տնտեսության համար մինչև 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չհարկվող գույքը ողջամիտ շեմ է միջին դասակարգի համար, իսկ ներդրված համակարգը թույլ կտա իրականացնել ապագայում և եկամուտների բազմաստիճան հարկումը, և իրականացնել արդյունավետ հասցեական սոցիալական քաղաքականություն՝ տրանսֆերներն ուղղելով իսկապես անապահով ընտանիքներին:

Նաև, որպես հետևանք անհատների սեփականություն հանդիսացող և վարձով տրվող արտադրական, հասարակական նշանակության գույքը քաղաքացիները ստիպված ներդնելու են աշխատող ձեռնարկությունների գույքի կազմի մեջ՝ գույքահարկի գումարը նվազեցնելու նպատակով: Ի վերջո, ստվերի վերացման տեսակետից, իրավական պատկերը սկսելու է մոտենալ իրական տնտեսավարման հարաբերություններին:

3.Սահմանել, որ անշարժ և շարժական գույքը ենթակա են պարտադիր ապահովագրման, և գույքահարկի գումարի հաշվարկման նպատակով հարկման բազա է ընդունվելու ոչ թե կադաստրային կամ այլ արժեքը, այլ ապահովագրական ընկերությունների գնահատված ամբողջական փոխհատուցման արժեքը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում անշարժ գույքի հարկային բազայի մեջ մտնելու են տան կենցաղային տեխնիկան, շքեղ վերանորոգումը, ի վերջո՝ շուկայականին մոտ գնահատականները՝ անկախ կադաստրային արժեքից:

Եթե հարկային համակարգը դեռ պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմին, ապա վերը նշված մեխանիզմով կարելի է հայտարարգրումը պարտադիր դարձնել առավել ռիսկային խմբերի համար՝ անկախ պետական պաշտոնյա լինելու հանգամանքից: Մասնավորապես, մեծ գույքահարկ վճարող անձինք ամեն տարի պիտի կարողանան ներկայացնել այդ գույքահարկի վճարման համարժեք եկամտի աղբյուրները, ինչը ձեռնարկությունների եկամուտների և իրական բաժնետերերի բացահայտման խթան կհանդիսանա, իսկ սեփականատերերը ստիպված են լինելու բացահայտել գույքահարկի վճարման համար աղբյուր հանդիսացող եկամուտները, հետևաբար՝ ձեռնարկությունների իրական շրջանառությունը, շահույթները և դիվիդենտները:

Նաև անհրաժեշտ է սահմանել ժամանակացույց, որով քաղաքացիների տարբեր կատեգորիաներ պիտի անցնեն եկամուտների և գույքի պարտադիր հայտարարագրման, արդեն իսկ արտոնելով կամավոր հայտարարագրման հնարավորությունը՝ տնային տնտեսությունների սկզբունքով:

Հարկային բարեփոխումների ուղին ճիշտ է որդեգրած, սակայն ընտրված ճանապարհի ներքո արդեն իսկ կարելի է ներդնել ուղենիշներ, որոնք ցույց կտան հետագա զարգացման ընթացքը ու հստակ ազդակ կհանդիսանան և՛ ներդրողների, և՛ հարկատուների համար: Ի վերջո, այդ մեխանիզմը՝ հայտարարգրումը, բազմաաստիճան տարբերակված հարկումը ու հասցեական սոցիալական աջակցությունը պիտի վաղ թե ուշ ներդրվի, և անկախ տվյալ պարագայում գույքահարկի մուտքերի ծավալներից՝ ռազմավարության ներկայացումը կդարձնի բարեփոխումները ինչպես կանխատեսելի, այնպես էլ հանրային աջակցության տեսակետից հաջողած ու անդառնալի:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված