Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատված մտնելու պատրաստականության մասին
Համաշխարհային ՄամուլԻսրայելի բանակը հրահանգներ ունի պատրաստ լինելու Գազայի հատված մուտք գործելուն, բայց թե դա երբ տեղի կունենա, հայտնի չէ, ասել է Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Քոնրիկուսը: «Մենք հրահանգ ունենք, որպեսզի պատրաստ լինենք՝ մուտք գործելու Գազայի հատված, բայց այս պահին այնտեղ իսրայելական զորքեր չկան», - ճեպազրույցում ասել է Քոնրիկուսը։ «Եթե նույնիսկ այնտեղ զորքեր լինեին, դա նախապես չէր հայտարարվի», - հավելել է Քոնրիկուսը։ Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ IDF ռազմաօդային ուժերն ու ցամաքային ուժերը հարձակում են նախապատրաստում Գազայի հատվածի վրա: Իսրայելական բանակը հետագայում հայտարարեց, որ զորքերը չեն մտել այնտեղ, բայց հարվածներ են հասցրել անկլավի տարածքում գտնվող թիրախներին: