Մերկելը Իսրայելի վրա հրթիռային հարձակումներն անվանել է ահաբեկչություն
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խստորեն դատապարտել է Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարձակումները՝ դրանք անվանելով ահաբեկչություն, ինչը արդարցում չունի, Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
«Կանցլերը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ շարունակվող հրթիռային հարձակումները։ Դրանք ահաբեկչություն են։ Ոչինչ չի արդարացնում այս ահաբեկչությունը: Հրթիռային հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ ԳԴՀ կառավարությունը սատարում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», - ասել է Զայբերտը: