Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի հետ
ԱդրբեջանԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:
Ադրբեջանցի պաշտոնյան իր տաջիկ գործընկերոջը հայտնել է, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները լուծվել են բանակցությունների միջոցով:
«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին` կապված սահմանին տիրող իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից այդ հարցը քաղաքականացնելու փորձ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` շեշտելով, որ ստեղծված լարվածությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: