«Երբ գաս, կպատմեմ, թե բացակայությունիցդ ոնց է ցավում ձախ ձեռքս». Անի Երանյանի հմայիչ կերպարը
ԱյլԴերասանուհի Անի Երանյանը, ով արդեն երկար ժամանակ է` ԱՄՆ-ում է, նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից հուզիչ գրառում կատարել:
«Երբ գաս, քեզ կպատմեմ գնալուդ մասին։ Դու այդ պատմությունը չես սիրի. քեզ լավ դեր բաժին չի ընկել։
Քեզ կնստեցնեմ պատշգամբիս կիսաբազմոցին ու կպատմեմ, թե որքան եմ խոսել քեզ հետ, թե քո տեղը քանիսով եմ լցրել ու չի լցվել, որ հետո դատարկել եմ տեղդ ու ինքս նստել, որ ոչ մեկ չնստի։
Երբ գաս, կպատմեմ, թե բացակայությունիցդ ոնց է ցավում ձախ ձեռքս ու թե ոնց քեզ չեմ ներել ինձ հետ կապ չունեցող ներկայությունդ։
Երբ գաս, քեզ կպատմեմ գնալուդ մասին։ Դու այդ պատմությունը չես սիրի. քեզ լավ դեր բաժին չի ընկել։ Դու ինձ սպանեցիր...
...Երբ գաս, կսկսեմ սպասել նորից գնալուդ, ու դու անպայման կգնաս....իսկ ես կործանվեցի.... իսկ դու... իսկ դու դեռ չես գնացել...»,- գրել է դերասանուհին: