ՀԱԿ նորընտիր վարչության կազմը գլխավորող Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞
Քաղաքական
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության երեկ՝ մայիսի 17-ին, կայացած համագումարում հաստատվեց 35 անձից բաղկացած նորընտիր վարչության կազմը։ Նկատենք, որ վարչության կազմը գլխավորում է 1992–96 թթ. ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ը ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, մեկնաբանելով Վանո Սիրադեղյանի՝ վարչության կազմը գլխավորելու հանգամանքը, նշեց․ «Վանո Սիրադեղյանը 2000 թվականից հետո համագումարի պատվիրակների կողմից մշտապես ընտրվել է վարչության կազմի անդամ»,- ասաց նա։
Հնարավո՞ր է Վանո Սիրադեղյանը վերադառնա՝ մեր այս հարցին Մուսինյանը չպատասխանեց, միայն կրկնեց․ «Վանո Սիրադեղյանը հերթական անգամ համագումարի պատվիրակների կողմից ընտրվել է վարչության անդամ, այսքանը»,- նշեց Մուսինյանը։
Նշենք, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատ է խոսվում Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին։ Հատկապես անցած տարի՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ, կոչեր էին հնչում Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան հայրենիք վերադարձնելու մասին։ Թեև ոմանք նշում են, որ վաղեմության ժամկետը լրացել է, կարող է վերադառնալ, սակայն պնդումներ կան, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ Այժմ՝ ընտրությունների նախաշեմին ևս բոլորին հետաքրքիր է՝ վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք, թե՞ ոչ։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից