Երևանում բախվել են BMW X6-ն ու Toyota-ն. Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին ու 2 Mazda-ներին
Արտակարգ Պատահար
Երեւանում այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 17:40-ի սահմաններում Աբովյան–Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Էդուարդ Մկոյանի վարած BMW X6 մակնիշի եւ Նարեկ Եսայանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Բախման հետեւանքով Toyota-ն հետո բախվել է կայանված վիճակում գտնվող Գեւորգ Հարությունյանի BMW-ին, Մարինա Այվազյանի Mazda-ին եւ Շահան Դերմանզյանի Mazda-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից