ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 1000-ից ավելի խախտում (տեսանյութ)
ՏեսանյութերՄայիսի 14-ին ու 15-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սևան, Աշտարակ, Արմավիր, Հրազդան և Կապան քաղաքներում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1000-ից ավելի խախտում։
Ոստիկանությունից հայտնում են, որ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 45 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 61, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 23, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 102, թաղանթապատված դիմապակիով՝ 25 մեքենա։
Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից