Եթե որոշումն ընդունվի, պաշտոնյաներն այլեւս չեն կարողանա թաքցնել իրենց շվայտ ծախսերը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալով խոստանում էր բաց ու թափանցիկ լինել հանրության համար, անգամ վարչապետական խոհանոցը, սառնարանն ու լողասենյակը չէր թաքցնում ժողովրդից, օրենքում կատարված փոփոխություններով գտավ իր եւ ընտանիքի ճոխ ծախսերը թաքցնելու ճանապարհը։ Հղում անելով «Գնումների մասին» օրենքին՝ ցանկացած ծախս ներկայացնում են իբրեւ պետական գաղտնիք։
Խորհրդարանական ընդդիմությունը «Գնումների մասին» օրենքի համապատասխան դրույթի սահմանադրականության վերաբերյալ հայց է ներկայացրել ՍԴ։ Երեկ ՍԴ-ն այն վարույթ է ընդունել, քննությունը նշանակել են հունիսին։ Եթե բարձր դատարանը բավարարի ընդդիմության հայցը, ապա հեղափոխական թվացյալ համեստ պաշտոնյաներն այլեւս չեն կարողանա թաքցնել իրենց ցոփ ու շվայտ գնումներն ու ծախսերը»: