Ինչ պայման է դրել Սամվել Բաբայանը․ «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Օդում կախված լուրերի համաձայն՝ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու առաջարկ է արվել նաեւ ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Սակայն նա իր պայմաններն է թելադրել եւ տեղեկացրել, որ բացառապես այդ պայմանները բավարարելուց հետո կներգրավվի այդ աշխատանքներին:
Ըստ նույն լուրերի՝ Բաբայանն առաջարկել է պաշտպանության նախարարի տեղակալներից մեկին օժտել առանձնահատուկ լիազորություններով, որպեսզի նա կարողանա առանց որեւէ մեկի հետ քննարկելու հանձնաժողովին տրամադրել այդ ժամանակահատվածին վերաբերող ցանկացած տեղեկատվություն եւ, առհասարակ, այն բոլոր տվյալները, որոնք կարող են լույս սփռել իրավիճակի բացահայտմանը: Իշխանականների շրջանում տարածված լուրերի համաձայն, Բաբայանի առաջարկն ընդունվել է միայն ի գիտություն»: