Երևանից Ստեփանակերտ տանող ավտոբուսները կգործեն շաբաթական 3 անգամ. տեղեկատվություն՝ ժամերի մասին
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթները գործելու են շաբաթական 3 անգամ:
Նշվում է, որ սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին:
Անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով՝ 010 56-53-70 հեռախոսահամարով:
Տեղափոխվող բեռների քանակի մասին հարկավոր է տեղեկացնել նախապես:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ