«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ» ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ» Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել 

Աննա Հակոբյանը դուստրերի` Շուշանի ու Արփիի հետ գտնվում էր Վայոց ձորի մարզում

Բլոգոսֆերա

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին հայտնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։

Այցը մեկնարկեց Հայրենական մեծ և Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին ծաղիկների խոնարհումով:

Այցի հաջորդ կանգառը Արենիում Վարդանյանների բազմազավակ ընտանիքն էր, ովքեր դաստիարակում են 8 երեխա: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Աննա Հակոբյանը հետաքրքվեց երեխաների ուսմամբ՝ կարևորելով կրթության դերը կյանքի ապագա փուլերում: Ջերմ զրույցի ընթացքում պարզվեց, որ երեխաները սովորում են գերազանց առաջադիմությամբ: Վարդանյանների մեծ դուստրը՝ Արմինեն, ինքնուս կիթառ է նվագում և իր կատարումներով հուզեց ներկաներին, իսկ փոքրը՝ Սիրվարդը ապագա դաշնակահար է:

Քաղաք Եղեգնաձորում Աննա Հակոբյանը հյուրընկալվեց նաև Հասմիկ Հովսեփյանի բնակարանում, ով բազմազավակ մայր է և ունի 7 զավակ։ Վերջինս ընտանիքի կարիքները հոգալու համար զբաղվում է առևտրով: Աննա Հակոբյանը բարձր գնահատեց կնոջ աշխատասիրությունն ու ընտանիքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Վարչապետի տիկնոջ հաջորդ կանգառը 5-ամյա նկարչուհի Մարիա Մխիթարյանի տունն էր: Մարիան նկարում է 2 տարեկանից, վերջինիս նկարներն արդեն իսկ ցուցադրվել են տեղական և միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում և փառատոններում: Փոքրիկն ու վարչապետի կրտսեր դուստրը՝ Արփին նախ համատեղ նկարեցին, այնուհետև Մարիան Աննա Հակոբյանին նվիրեց իր հեղինակած ստեղծագործություններից մեկը: Վարչապետի տիկինը գովասանքի խոսքեր ասաց փոքրիկին, հաջողություն մաղթեց և խոստացավ հնարավորության դեպքում ներկա գտնվել նրա ցուցահանդեսներից մեկին:

Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեցին Եղեգնաձոր քաղաքի Երկրագիտական թանգարան: Թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը ներկայացրեց մարզի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, այդ թվում՝ մի շարք եզակի նմուշներ:

ՀՀ վարչապետի տիկնոջ աշխատանքային օրվա հաջորդ այցը «Մոշ ստուդիոն» էր: Ձեռագործ զգեստների և աքսեսուարների այս կենտրոնի ղեկավարը Արմինե Աղաջանյանն է: Վերջինս իր գաղափարակից գործընկերների հետ կենտրոնում կազմակերպում է նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր համայնքի կանանց համար: Աննա Հակոբյանը հետաքրքրվեց կենտրոնի գործունեության, Արմինեի երազանքներով և նպատակներով: «Մոշ Ստուդիոն» իր տեսակով եզակի նախաձեռնություն է Եղեգնաձոր քաղաքում:

Պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում ծղոտագործ Արթուր Պետրոսյանի «Եղեգ» արհեստանոցի վերաբերյալ պատմությունը: Վարպետ Արթուրը փափկացնում և ճկում է ուռենու ճյուղերը՝ դրանցից պատրաստելով զամբյուղներ և այլ գեղեցիկ իրեր: Նմանատիպ մի զամբյուղ էլ պատրաստեցին վարչապետի դուստրերը՝ Արփին և Շուշանը: Իր արհեստանոցում Արթուրն այցելուներին սովորեցնում է զամբյուղագործության գաղտնիքները:

Արենի գյուղում վարչապետի տիկինն այցելեց մշակութային կենտրոն, որը նախկինում ծառայել է որպես գյուղի ժամ: Կենտրոնում երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու վարպետ Մարատի կողմից դասավանդվող քանդակագործության դասերին, ինչպես նաև կավագործության դասերին՝ Արփինեի ղեկավարությամբ:

Աննա Հակոբյանը հյուրընկալվեց նաև Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջը հիմնադրվել է 1971 թվականին, որի հիմնական նպատակը նախնական և միջին մասնագիտական որակի մասնագետների պատրաստումն է: Տնօրեն Արգամ Դովլաթյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դասասենյակներով՝ հընթացս ծանոթանալով դասապրոցեսներին և ուսուցման մեթոդաբանությանը:

Վայոց ձոր այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է Արենի գինու գործարան, որտեղ տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ներկայացրել է գործարանի հիմնադրման պատմությունը՝ հավելելով, որ այգիների հատվածը տարվա բոլոր եղանակներին պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների չդադարող հոսքերը:

Վարչապետի տիկինն այնուհետև այցելել է «Ընկուզենու տակ» անվանումը կրող հայկական ավանդական ռեստորան: Այն հետաքրքիր ընտանեկան բիզնես գաղափար է: Տունը, որտեղ ապրում է Խալաթյանների ընտանիքը, հյուրընկալում է նաև զբոսաշրջիկներ, որոնց համար առկա է առանձին սենյակ: Ռեստորանը բավականին յուրահատուկ ճաշատեսակներ ունի, անցկացնում են գաթա թխելու, գինի և օղի թորելու վարպետաց դասեր զբոսաշրջիկների համար: Արփին գաթա թխեց ընտանիքի անդամների հետ, իսկ Աննա Հակոբյանը ողջունեց վերջիններիս ստեղծարար միտքն ու հաջողություն մաղթեց ապագա բոլոր նախաձեռնություններում:

Աննա Հակոբյանի նախավերջին կանգառն Աղավնաձոր գյուղի «Տրինիտի կանյոն այգիներ» անունը կրող գինու գործարանն էր: Ամերիկահայ գործարար Հովակիմ Սաղաթելյանի խոսքով գործարանում մշտապես հնչում է հոգևոր երաժշտություն, ինչը, ըստ նրա, օգնում է աշխատանքի արդյունավետ կազմակերպման գործում: Գործարանը ներառում է նաև ինտենսիվ այգիներ, որտեղ նախատեսվում է կառուցել 1500-2000 շիշ արտադրողականությամբ փոքրիկ գինեգործարաններ:

Այցելություն կատարվեց նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերություն՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տավարաբուծական ֆերմա: Աննա Հակոբյանը բարձր գնահատեց ընկերության տնօրինության յուրովի մոտեցումներն ու հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:

Ամփոփելով այցելությունը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին մարզի բնակչության նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար, որը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մարզի կրթական, մշակութային և ձեռնարկատիրական գործունեությանը, այլև ոգեշնչում է շնորհալի երիտասարդներին և գործարարներին ավելի մեծ ոգևորությամբ շարունակել իրենց գործունեությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել ՓաշինյանըԱլեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից
Ամենադիտված