Մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն ու հաջողություններ. ՀՀ ոստիկանության պետ
Բլոգոսֆերա
ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․ «Սիրելի կանա՜յք, գործընկերուհինե՜ր, մայրե՜ր, քույրե՜ր, դստրիկնե՜ր: Սիրով շնորհավորում եմ բոլորիդ՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Մաղթում եմ, որ ձեր Մարտի 8-երին տարին միշտ բոլորվի սիրով, ձեռքբերումներով, լույսով ու ջերմությամբ: Մեր սիրելի գործընկերուհիներին մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն ու հաջողություններ: Շնորհավորում եմ մեր ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին:
Թող սերն ու բարին իշխեն ձեր հարկի տակ, և ձեր սիրելիները միշտ խաղաղությամբ վերադառնան ծառայությունից: Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, մաղթում եմ վաստակած օրերի լիություն և սիրո ու հարգանքի վայելման տարիներ:
Սիրելի կանա՜յք, թող այսօր և միշտ խաղաղ լինի մեր երկրի երկինքը, օրերը՝ լուսավոր, ձեր սպասումներն՝ անտագնապ և լիուլի իրականացած: Երջանիկ եղեք, սիրելինե՜ր»


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ