Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը ձերբակալել են (լուսանկարներ)
ԱյլՈւկրաինա-մոլդովական սահմանին Մոգիլև-Պոդոլսկի քաղաքի մոտ ինը հոգուց բաղկացած խումբ է ձերբակալվել, որոնց թվում են եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը։
Ինչպես հայտնում է ուկրաինական Страна.ua թերթը՝ հղում անելով Անվտանգության ծառայության աղբյուրին, Ռուսլան և Անատոլի Եվդոկիմենկոն զինվորական տարիքի այլ տղամարդկանց հետ փորձել են հատել երկրի պետական սահմանը։ Նրանք պատրաստվում էին նավակներով անցնել Դնեստրով՝ Մոլդովայից ժամանած ուղեկցորդի հետ։
Telegram-ի ալիքում պորտալը հրապարակել է երգչուհու որդու և թոռան ուկրաինական անձնագրերի լուսանկարները։ Նրանց կարելի է ճանաչել նաև ձերբակալվածների մասնակցությամբ տեսանյութում, որն արագորեն տարածվել է համացանցում։