Պարեկային ծառայության համար այսօր Tesla Model 3 էլեկտրամոբիլ է փորձակվել (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի և պարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ պարեկային ծառայության համար այսօր Տեսլա մակնիշի էլեկտրամեքենա են փորձարկել։
«Այսօր Tesla Model 3-ը պարեկների հետ դուրս եկավ ծառայության։ 8 ժամում մոտ 170 կիլոմետր երթևեկի արդյունքում այն ծախսեց ընդհամենը 32կՎտ/ժ էլ-էներգիա։ Դրամային արտահայտմամբ, լիաքարշ այս էլեկտրամոբիլը, մոտ, 8 անգամ ավելի քիչ վառելիք ծախսեց, քան լրիվ նույն երթուղին անցած բենզինով ավտոմոբիլը...»,-գրել է նա։
Իոաննիսյանը նշել է, թե էլեկտրամոբիլը, երկարաժամկետ առումով, հարկատուների փողերը խնայելու ձև է, ու հավելել, որ փորձարկումները շարունակվելու են նաև այլ էկելտրամոբիլներով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան