Պեսկովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի համար միևնույն է՝ դուք կճանաչե՞ք մեր ընտրությունները, թե՞ ոչ Թող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ) Ո՞վ է ԶՊՄԿ-ում մաhաgած աշխատակիցը Ի՞նչի մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ 4 մարդ տուժել է Նման աղբի համար տեղ չկա․ ՌԴ-ում փաստաբանը՝ Ալիևի դեմ. Թբիլիսիում սպանություն. հայ է ձերբակալվել (տեսանյութ) Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Միրզոյանի գլխավորությամբ ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է հայ-թուրքական սահման և «Ախուրյան» կայարան Թուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա նոր կամրջի շինարարությունը «Լիդիան Արմենիա»-ի և ՀՀ կառավարության միջև նոր համաձայնագիր է ստորագրվել Մի օր ուզում եմ ջիգյարով ընդդիմության հետ խոսել, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմութունը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) 

Առաջին պատերազմն ինձ տնից տուն տարավ, մյուսները՝ երեխաներիս. ԼՂ-ից տեղահանված բազմանդամ ընտանիքի պատմությունը

Հասարակություն

Մասիսում ենք, 10-րդ փողոցի 32 տան դարպասների մոտ․ կրկին եկել ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքի պատմություն վավերագրելու հետքերով։

Տան դռներից ներս մեզ դիմավորում է ընտանիքի մայրը՝ 35-ամյա Կարինան, ում գրկում մեղմ ու սիրուն ժպտում է 4 ամսական Անգելինան։ Հրեշտակի անունով աղջնակը սեփական հայրենիքում հասցրել է ապրել ընդամենը մեկ ու կես ամիս։ 

«Փոքրս Ստեփանակերտում է ծնվել՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, բլոկադայի պայմաններում։ Շատ դժվար շրջան էր, ուտելու ամեն ինչ չի, որ կար, բայց ամուսինս այգի էր սարքել, ամեն ինչ ցանել էր։ Մենակ շաքարավազ չկար։ Հացն էլ կտրոնով էինք ստանում, չորս ու կես հաց էր հասնում մեզ։ Հենա, կտրոնը մինչև հիմա պահում ենք՝ որպես հիշատակ»,- իր ժամանակավոր հարկի տակ հյուրընկալած «Արմենպրես»-ի աշխատանքային խմբին է պատմում Կարինան։

Սամվել Համբարձումյանն ու Կարինա Ենիկալոպյանն ամուսնացել են 2004 թվականին, ունեն 7 երեխա, մեծը՝ 16 տարեկան է, փոքրը՝ 4 ամսական։

Կարինան ծնունդով Մարտակերտից է՝ Ներքին Հորաթաղից։ Արցախյան առաջին պատերազմից առաջ հայրն այնտեղ տուն էր կառուցում, սակայն 90-ականների կռվի ժամանակ նրան առաջարկել են ընտանիքի հետ տեղափոխվել ու ապրել Շուշիում։

«Ստացվում է՝ ես եռակի տեղահանված եմ։ Այն ժամանակ էլ ես էի փոքր․․․ Երբ 2020 թվականի կռիվը սկսվեց, մյուս աղջիկս՝ Կատալինան, 1,5 ամսական էր, ու նա էլ իր հայրենի Շուշիում շատ կարճ ապրեց։ Դե, 2023-ի սեպտեմբերին էլ Անգելինան այդ նույն տարիքում կորցրեց Ստեփանակերտի իր տունը․․․ Ես ու իմ երեխաները նույն ճակատագիրն ենք կիսում․ առաջին պատերազմն ինձ տնից տուն տարավ, մյուս պատերազմները՝ նրանց»,- ցավով նկատեց նա։

Կարինա Ենիկալոպյանի 29-ամյա եղբայրը 2020 թվականի նոյեմբերի 2-ին Լաչինում՝ Դժոխքի ձորում, գլխից վիրավորվել է, մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո նոյեմբերի 6-ին՝ մահացել՝ որբ թողնելով 4 երեխայի։

Ամուսինը՝ 41-ամյա Սամվել Համբարձումյանը, ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում, հետագայում տեղափոխվել Շուշի, ամուսնացել, տուն-տեղ դրել։ Արցախցի գրեթե բոլոր տղամարդկանց պես Սամվելն էլ զինվորագրված էր։ Կինը հիշում է՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Սամվելը դիրքերից իջել է տուն, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվել է․․․ Օրեր անց պատերազմի դաշտում գտնվող ամուսինը զանգում է Կարինային ու ասում՝ կռիվը թեժանում է, էրեխեքին վերցրու ու հեռացեք Շուշիից։ Մեկտեղ՝ չի մոռանում վստահեցնել՝ հետ ենք գալու․․․

Հոկտեմբերի 9-ին Համբարձումյանների ընտանիքը Շուշիի քաղաքապետի տրամադրած մեքենայով բերդաքաղաքից իջնում է մայրաքաղաք Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան։ Ամուսիններն ընդգծում են՝ վստահ էին, որ վերադառնալու են, ու հենց այդ պատճառով էլ միայն հագուստ էին վերցրել։

«Ու վերադարձանք․ այսպես ասած՝ պատերազմից հետո, գնացինք Մարտակերտ, մեկ տարի վարձով ապրեցինք։ Հետո Ստեփանակերտում պետությունը մեզ տուն տվեց։ Այդ ժամանակ ես ընտանիքիս ասել եմ՝ իմացեք, որ Ստեփանակերտում մենք «կալցոյի» մեջ ենք, 50-50 է՝ կարող է այնտեղ ապրենք, կարող է՝ մեռնենք։ Ու գնացինք․․․ Սիրուն բակ էինք սարքել, ծառեր էինք տնկել՝ մալինա, նուռ, խաղողի ու վարդի թփեր․․․ Չէինք մտածում, որ Ստեփանակերտը կարող էինք կորցնել։ Հա, գիտեինք, որ կռիվ կլինի, բայց՝ ոչ էս ձև»,- իր ընտանիքի պատմությունը շարունակում է ներկայացնել Սամվելը։

«Կարծում էինք, որ 2 օրյա կռիվ կլինի, բայց հօգուտ մեզ կավարտվի։ Քանի որ ռուսն անտեղ էր, վստահ էինք, որ ռուսը չի թողնի սենց»,- մեր զրույցին է միանում արցախցի ևս մեկ կին, ով ամուսնու ու 2 որդիների հետ Մասիսի նույն տանն է ապաստան գտել։

Սամվելը ժպտալով նայում է հարևանուհուն, գլուխը կախում ու ցածրաձայն շարունակում․

«Փողը բոլոր հարցերը լուծում է․ ռուսի տեխնիկային էլ խփեցին, հետո փողը տվեցին ու վերջ»

Սամվելը կրկին մտովի վերադառնում է 3 տարի հետ, վերհիշում պատերազմի դրվագներն ու վստահեցնում՝ իրենց միայն «բաց օդն է խեղճացրել», այլապես հիմա այլ իրականության մեջ կապրեին։ Հարցնում եմ՝ 2020 թվականի պատերազմի ո՞ր օրը հասկացաք, որ սկսում ենք պարտվել։

«Վերջում․․․ Ստեփանակերտում արդեն քիչ զորք էր մնացել, քանի որ խուճապ էին տարածել, թե իբր Ղարաբաղը ծախված է։ Մենք իմանում էինք, որ մեռնելու ենք, բայց գիտեինք՝ որ վերցնելու ենք մեր Շուշին․․․ Եթե օդը պահեին, մենք ամեն ինչ կանեինք։ Վերևից կարկուտի նման խփում էին, որտեղ ուզում ես մտի, ինչ ուզում ես արա՝ քեզ տեսնում են։ Բացի բայրաքթարից՝ ինչով գար՝ պարտվելու էր։ Մեզ բաց օդն ա մենակ խեղճացրել»,- պատմեց Սամվելը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Համբարձումյանների և Ենիկալոպյանների ընտանիքը գնացել էր Ստեփանակերտի Եղբայրական գերեզման՝ Կարինայի եղբոր ծննդյան օրը նրա շիրիմին խնկարկելու:  Ու նորից սկսվեց պատերազմը…

«Գերեզմաններից տուն 3 կմ է, երեխաներից մենակ փոքրն էր մեզ հետ։ Վազելով հասել եմ տուն, մեկը՝ դպրոցում, մեկը՝ մանկապարտեզում, մյուսները հարևանի նկուղում էին: Բոլորին մի տեղ եմ հավաքել ու իջել ենք նորից նկուղ»,- պատմում է 41-ամյա տղամարդը:   

Նրա խոսքով՝ քաղաքն ակնթարթորեն սկսեց դատարկվել, արդեն մեքենա չէր մնացել։ Սամվելն ընտանիքի, մանկահասակ երեխաների հետ ոտքով հաղթահարել է 12 կմ տարածքն ու մայրաքաղաք Ստեփանակերտից ուղևորվել օդանավակայան։

7 օր օդանավակայանում են քնել՝ բետոնի վրա, սոված ու ծարավ։

«Թուրքին օդանավակայանում ես տեսել եմ, ռուսների հետ կանգնած էին, նայում էին, որ հանկարծ այնտեղից դուրս չգան մարդիկ, որոնք իրանց պետք էին, պիտի բռնեին․․. Վերջում 130 մարդ էինք մնացել։ 3 մեծ ավտոբուս տվեցին, նստեցինք եկանք»,- վերհիշում  է զրուցակիցս։

Մասիսի 10-րդ փողոցի երկհարկանի տանը արցախցի 2 ընտանիք է ժամանակավոր ապրում։ Տանտերը՝ Տիգրանը, տունը վաճառքի է հանել, ամեն պահի կարող է այն ազատելու խնդիր առաջանալ։

Քաղաքապետարանն այս ընթացքում Համբարձումյանների ընտանիքին մի քանի տուն է առաջարկել, բայց, Սամվելի խոսքով՝ բոլորն էլ անհաջող․ մեկը բաղնիք չունի, մյուսի պատերն են քանդված։

«150 հազարով տուն էի գտել Մասիսի գյուղերից մեկում, բայց բաղնիք չուներ, դուռ պիտի բացվեր, առանձին մուտք։ Նորմալ տների վարձերն էլ  թանկ են։ 9 շունչ ենք, որից 7-ն՝ անչափահաս, ո՞նց համ վարձ տանք, համ ապրենք։ Ոչ ես եմ աշխատում, ոչ կինս, 50 հազարներն էլ դեռ չենք ստացել, սպասում ենք»,- սրտնեղում է Սամվելն, ով այս պահին մտածում է ոչ միայն տուն գտնելու, այլև՝ կոմունալ ծախսերը վճարելու մասին։

Սամվելն առողջական լուրջ խնդիրներ ունի, մի քանի ամսվա ընթացքում մի քանի անգամ վիրահատվել է.12-մատնյա աղիքը, երիկամը վիրահատված են, լեղապարկը՝ հեռացված։ Երիտասարդ տղամարդը, որը ցավի ու հիվանդության հետևանքով մի բուռ է դարձել, հիմա մեկ երազանք ունի՝ ուզում է սեփական տուն ունենալ՝ փոքրիկ հողակտորով, որտեղ ինքը գոնե հողագործությամբ, անասնապահությամբ կզբաղվի։

«Բացի աշխատանքս, ես Շուշիում 40-ից ավելի խոզ ունեի, Ջդրդուզի ձորերում արածում էին, հող էի մշակում։ Հիմա էլ ուզում եմ սեփական տուն գտնեմ, որ զբաղվելու գործ ունենամ։ Քանի որ վատառողջ եմ, չեմ կարող ծանրաբեռնված աշխատել, գոնե մի քանի խոզ, հավ կպահեմ, հող կմշակեմ ու կապրենք, մինչև տեսնեմ՝ ինչ եմ անում»,- ասում է նա։

Այս գորշության մեջ Սամվելն, այնուամենայնիվ, լուսավոր մի բան տեսնում է․ ամբողջ հայ ազգը միասին է, ու եթե բոլորով միանան, հնով ու նորով խելք խելքի տան՝ հզոր ազգ ու երկիր կդառնան։ Նկատում է՝ հանուն հայրենիքի ու հանուն ժողովրդի՝ պետք է ամեն ինչ մի կողմ դնել ու համախմբվել։

«Թուրքը չի ուժեղացել, թուրքը նույն թուրքն է, մենք ենք թուլացել… Գիտեք, այն, ինչի միջով անցել եմ՝ հեչ, իմ համար ամենադժվար պահն իմ հայրենիքի կորուստն է, այն, որ իմ հայրենիքը չկա։ Երբ Շուշին կորցրեցի, Ստեփանակերտս կար, ու հույս ունեի, որ մի օր կվերադարձնենք մեր բերդաքաղաքը։ Բայց հիմա իմ Ստեփանակերտն էլ չկա, հայրենիքս չկա: Ապրում ենք՝ օրը լուսացնելով»,- եզրափակում է Սամվելը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի համար միևնույն է՝ դուք կճանաչե՞ք մեր ընտրությունները, թե՞ ոչԹող ինձ ապրելու տեղով ապահովեն, որ 5 անչափահաս երեխաներիս պահեմ, պրոբլեմ չկա տարածքը տամ իրենց (տեսանյութ) Ո՞վ է ԶՊՄԿ-ում մաhաgած աշխատակիցըԻ՞նչի մասին են խոսել Փաշինյանն ու ԱլիևըՊատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի ԳալյանՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ 4 մարդ տուժել է Նման աղբի համար տեղ չկա․ ՌԴ-ում փաստաբանը՝ Ալիևի դեմ. Թբիլիսիում սպանություն. հայ է ձերբակալվել (տեսանյութ)Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումըՄիրզոյանի գլխավորությամբ ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է հայ-թուրքական սահման և «Ախուրյան» կայարանԹուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա նոր կամրջի շինարարությունը«Լիդիան Արմենիա»-ի և ՀՀ կառավարության միջև նոր համաձայնագիր է ստորագրվելՄի օր ուզում եմ ջիգյարով ընդդիմության հետ խոսել, իսկ ի՞նչ է կարողանում ընդդիմութունը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Եվրոպական նի շարք երկրներ քաղաքացիներին հորդորում են չմեկնել ՈւկրաինաՄահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետԿենտրոնական բանկը ներկայացրել է թվային ռուբլու լոգոտիպը. ՌԴ Ռուսական զորքերը առաջ են շարժվել Սումիի մարզումՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում իրականացված հարվածների թիրախներըԻրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակԵրկրաշարժ՝ Վրաստանում․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերումԲիշքեկում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հատել է 900-ը․ հազարավոր մարդիկ անհետ կորած են Ի՞նչ ազդեցություն և ո՞ւմ վրա պետք է ունենա Քոչարյանը, ֆանտաստիկայի ժանրից է. ՕրբելյանՌուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ձերբակալությունից հետո կյանքի և նրան ազատ արձակելու ջանքերի մասին Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձըՊնդում եմ՝ Քոչարյանների գործարքները իրավական են, ֆիկտիվ բան տեղի չի ունեցել. ՕրբելյանԱլիևը շնորհավորել է Ղրղզստանին անկախության 35-ամյակի կապակցությամբՄահացել է բալետի արտիստ Սերյոժա ՊետրոսյանըԱրագածոտնում պարեկները կանխել են քաղաքացու առևանգումն ու հնարավոր սպանությունը․ կասկածյալներից մեկը փախել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում տեղի ունեցած մահվան ելքով վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և խմբակցության ղեկավարի մամուլի ասուլիսըՆախագահն օրենք չի վավերացնում, ստորագրում է. չվավերացման գործիքակազմ Քոչարյանը չի ունեցել. Օրբելյան (տեսանյութ)Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանիցԱրցախի բոլոր նախագահներն այսօր անազատության մեջ են՝ երեքը Բաքվում, Քոչարյանը՝ Երևանում․ Իշխան ՍաղաթելյանԻլհամ Ալիևը ժամանել է ՂրղզստանՓաշինյանի քայլերով Հայաստանը տանում են ոչ թե կախվածության նվազման, այլ թուրքական ենթակայությանԴատախազը միջնորդել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսովՀայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Ղրղզստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Գործընթացը վաղուց իրավականից դուրս է եկել քաղաքական դաշտ. Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԱյնտեղ, որտեղ չի հասնում Ալիեւի ձեռքը, օգնության է գալիս Փաշինյանը. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստան. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ն կարող ենք կորցնել, ազգը կորցրել է կոլեկտիվ ինքնպահպանման բնազդը. Ռոբերտ Քոչարյանի խոսքը բանտից (տեսանյութ)Ներկայացվել է COP17-ի նախապատրաստման ուղղությամբ ԱԳՆ-ի իրականացրած աշխատանքներըՓաշինյանի մոտ բնածին վախերի հերթական սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները․ Ռոբերտ ՔոչարյանԴեյվիդ Ալենը Երևանում հյուրընկալել է ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառման հովանավորներին2026-ի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ ՆԳՆԱԴԾ-ն ձերբակալել է երկու բնակչի՝ ՌԴ զինված ուժերի մասին տեղեկություններ փոխանցելու կասկածանքովՄաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առջև. Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
Ամենադիտված