Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
ԱշխարհBBC news-ը հայտնում է, որ Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին:
Ելույթ ունենալով հարևան Վրաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների բողոքի ժամանակ՝ նա Բաքվում COP29-ի բանակցությունների վայրի ընտրությունն անվանել է «առավել քան աբսուրդ»:
Բնապահպան ակտիվիստը երրորդ տարին անընդմեջ բաց է թողնում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը:
Guardian թերթին Գրետան նաև ասել է, որ COP-երը «ապացուցել են, որ դրանք օրինականացնում են էկոլոգիապես մաքուր աշխարհ և ապագա ապահովելու հարցում երկրների ձախողումները»:
Մինչ այդ Գրետան վրացական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Վրաստանից հետո ժամանելու է Հայաստան բնապահպան ակտիվիստների հետ բողոքի ակցիա կազմակերպելու համար;