Իսպանիայում նորից տագնապի ազդանշաններ են տրվել. սպասվում են ժամում 40 լիտր ինտենսիվությամբ տեղումներ
ՀասարակությունԻսպանիայի որոշ շրջաններում կրկին տագնապի ազդանշաններ են՝ անձրևի, քամու, ձյան և ուժեղ ալիքների պատճառով։ Այս մասին վկայում են թագավորության պետական օդերևութաբանական գործակալության տվյալները։
«Այսօր Բալեարյան կղզիներում, Վալենսիայում և Կատալոնիայում անձրևների պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Այսպիսով, երկրի ամենախոցելի ինքնավար համայնքները միջերկրածովյան տարածաշրջաններում գտնվողներն են։ Սպասվում է, որ տեղումների քանակը կհասնի ժամում 40 լիտրի։
Աղբյուր` Փաստինֆո