Մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին․ ՍԿԱՆԴԱԼ
ՀասարակությունԵրևանում մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին ու ազատումների պատճառ դարձել։ Գաղտնալսելուց հետո մանկապարտեզի դաստիարակներ են ազատվել աշխատանքից, դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի N 121 մանկապարտեզում։ Եվ զավեշտալին այն է, որ գաղտնալսումների օպերացիան իրականացրել են ոչ թե իրավապահները` այլ մայրիկների մի խումբ։
Lurer.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից են հեռացվել կանայք՝ երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերբերմունքի համար։ Ծնողներն էլ, հավանաբար դժգոհությունն արտահայլետու փոխարեն, որոշել են կտրուկ քայլերի դիմել, պայմանավորվել են ու գաղտնալսող սարքեր ուղարկել մանկապարտեզ՝ երեխան երի միջոցով։ Lurer.com-ի հետ զրույցում տնօրենը հաստատեց՝ բալիկների ու ծնողների մշակած հատուկ գաղտնալսումների օպերացիան է դարձել 2 դաստիարակի ազատման հիմք։
«Նման խոսակցություններ՝ գաղտնալսումների մասին լսել եմ, բայց ոչ տիրապետում եմ այդ ինֆորմացիային, ոչ էլ ձայնագրություններ եմ լսել։ Ինձ նամնատիպ բաներ չեն հասել» ,- ասաց նա։
«Բարձր ձայնով են խոսել երեխաների հետ։ Ծնողները դիմել են մեզ, ժողով ենք հրավիրել, իրավիճակը քննարկվել է մանկավարժների և ծնողների հետ»,- Lurer.com-ի հետ զրույցում նշեց N 121 մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Սարգսյանը, ում կարգավիճակը դեռ ժամանակավոր պաշտոնատարի է ու երեք ամիս է՝ ինչ նշանակվել է այս մանկապարտեզում որպես տնօրենի ժ/պ ։
«Ես դեռ չեմ ազատել, լուրջ հիմք չեմ ունեցել, որ նման քայլի գնամ։ Իրենք իրենց դիմումի համաձայն՝ ասել են՝ խնդրում ենք, մեզ ազատել աշխատանքից ավագ խմբի մեկ դաստիարակ ու դայակը՝ նույն խմբի։ Դեռ չեմ ընդունել ազատման դիմումները, որպեսզի մանկապարտեզի այդ խմբի գործունեությունը չդադարեցվի, խնդրել եմ՝ առայժմ շարունակեն հաճախել աշխատանքի, մինչև որ նոր ընդունվողների հետ այդ խնդիրը կլուծվի։ Այս դեպքից չի տուժել բնականոն գործունեությունը, բոլոր երեխաները հաճախում են մանկապարտեզ։ Ազատումների հրամանը չկա, համաձայնեցման են եկել, հրամանը կձևակերպեմ ավելի ուշ»,- ասաց տնօերենի ժ/պ-ն ՝ հավելելով , որ դեպքը ոչ թե կոծկել են, այլև Երևանի քաղաքապետարանին փորձել են հայտնել վարչական շրջանի ղեկավարի խողովակով։