Ռուսաստանի Դաշնությունը ցավակցություն է հայտնել Իսպանիային ջրհեղեղների հետևանքով զոհվածների կապակցությամբ
ԱշխարհՄոսկվան անկեղծ ցավակցություն է հայտնում Իսպանիայում ջրհեղեղների պատճառով մարդկանց մահվան կապակցությամբ, այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Իսպանիային պատուհասած բնական աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել, մեր անկեղծ ցավակցությունն ու խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների հարազատներին, ինչպես նաև ողջ իսպանացի ժողովրդին», ասվել է հաղորդագրության մեջ:
Իսպանիայում հորդառատ անձրևներ և ամպրոպներ են տեղացել։ Ամենաբարդ իրավիճակը Վալենսիայում է, որտեղ վտանգի կարմիր մակարդակ Է հայտարարված։ Տարերային աղետի զոհ է դարձել արդեն 202 մարդ, այս մասին գրում է 360.ru։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան