Ջրհեղեղ Իսպանիայում. կառավարությունը օգնություն է խնդրում ԵՄ-ից
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ օգնելու իր երկրին վերականգնվել այս դարում մայրցամաքի ամենաուժեղ ջրհեղեղից հետո։
Եվրանյուզի հաղորդմամբ, սպասվում է, որ կառավարությունը շուտով կհայտարարի տարերային աղետի ռեժիմ, ինչը կհեշտացնի ֆինանսական օգնություն ստանալը։
«Գիտեմ, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Ես գիտեմ, որ կան լուրջ խնդիրներ և ռեսուրսների պակաս, որ ծառայությունները դեռ խաթարված են, ամենուր ցեխ է, հուսահատ մարդիկ փնտրում են իրենց հարազատներին, մարդիկ չեն կարողանում մտնել իրենց տները, տները քանդվում են և ցեխի մեջ են։ Ես գիտեմ, որ մենք պետք է ավելի լավ աշխատենք,, բայց նաև գիտեմ, որ մենք պետք է դա անենք միասին»,- ասել է նա։