Սիրուշոն ներկայացրել է նոր տիկնիկը՝ Huh-Hah երգի տեսահոլովակի կերպարով․ հայտնի է արժեքը (լուսանկարներ)
ԺամանցԵրգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր ստեղծած նոր տիկնիկը․ Հրապարակված նկարներին կից նա գրել է․
«Նոր տիկնիկը։
Huh-Hah երգի տեսահոլովակի գունավոր կերպարն արդեն տիկնիկի տեսքով։
Այն խանութներում կլինի Նոյեմբերի 3-ից և կարժենա 13.000 դր. ։
Այնքա՜ն սիրելի թեմա են դարձել մեզ համար տիկնիկները. շատ շուտ են սպառվում ու տեսնելով այդ սերն ու պահանջարկը շարունակում ենք ստեղծել նորը, այս անգամ գունավոր ու ուրախ այս կերպարն իր բոլոր փոքրիկ դետալներով։
Բաց չթողնեք նոր տիկնիկը վաղը»։