Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.am

Գիտություն և Մշակույթ

Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն ժամանակակից արվեստի վրա։ Նրա ժառանգությունը չի սահմանափակվում միայն նկարներով կամ քանդակներով. նա արվեստում խոսեց իր ուրույն, նոր լեզվով։ Քոչարի գաղափարները իր ժամանակների համար շատ նոր էին, և հաճախ նա կրկնում էր․ «Բոլոր արվեստագետները վախենում են ժամանակից, իսկ ինձ համար ժամանակը միակ հույսն է»։ Գրում է Հետքը:

 

Ինչքան էլ արվեստում ստեղծած ավանդը բացառիկ լինի, հաճախ մեծ վարպետների մահից հետո ժառանգներից է կախված լինում նրանց թողած ժառանգության պահպանությունը: 1979 թվականին 79 տարեկանում մահանում է Երվանդ Քոչարը՝ թողնելով մեծ հետք արվեստի պատմության մեջ և հսկայական ժառանգություն՝ քանդակներ, գեղանկարներ, գրաֆիկաներ։ 

Ամբողջը կտակում է կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ իր վրա է վերցնում Մեծ վարպետի ժառանգության պահպանումն ու արվեստի տարածումը։ Նույն տարում կնոջ՝ Մանիկի ջանքերով Երվանդ Քոչարի արվեստանոցի տեղում հիմնվում է Քոչարի թանգարանը: Իսկ թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունենում 1984 թվականի հունիսի 22-ին։ Թանգարանի հիմնադիր Մանիկ Մկրտչյանը Երվանդ Քոչարի նկարները բաժանում է իր երկու որդիների՝ Հայկազի և Ռուբենի միջև։

Թանգարանի համալրման նպատակով Ռուբենը և Հայկազը իրենց բաժին նկարները ի պահ են տալիս թանգարանին՝ վերադարձնելու պայմանով։ Այս մասին վկայում է նաև փաստաթուղթը, որը կնքվել և ստորագրվել է 1984 թվականին թանգարանի կողմից։ 

Մանիկ Մկրտչյանի ցանկությամբ իր մահից հետո թանգարանի տնօրեն է նշանակվում ավագ որդու՝ Հայկազի կինը՝ Լալա Մարտիրոսյանը, ով օգնել էր Մանիկին թանգարանի հիմնադրման գործում։ Հետագայում Լալա Մարտիրոսյանի ջանքերով է թանգարանը կարողանում դիմակայել  ծանր 90-ականներին․ այդ տարիներին նույնիսկ թանգարանը կողոպտելու փորձ է արվել։

Թանգարանի բացման օրվանից անցել է արդեն 40 տարի, այժմ թանգարանի տնօրենն է Լալա Մարտիրոսյանի և Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարը։ Այս տարի նշվում է Երվանդ Քոչարի 125-ամյակը, Հայաստանում և արտերկրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ 

Հոբելյանական տարվա իրադարձություններից զատ, ուշադրության կենտրոնում են հայտնվել Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի և «Երվանդ Քոչար» թանգարանի միջև առկա լարված հարաբերությունները։ Պատճառը քառասուն տարի առաջ թանգարանին ի պահ տրված 21 գործն է։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ այդ նկարներից յոթը անհետացել են։ Իսկ թե որտե՞ղ են նկարները, թանգարանը չի մեկնաբանում։

«Ես, երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, դու ի՞նչ գործ ունես, թանգարանի հետ դու ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել գնացել, ես թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ ի պահ, որ դուք տնօրինեք, որոհետև ես գնում եմ ուրիշ գործերով, եթե ես չգնայի, շատ հանգիստ ես կարող էի լինել տնօրենը։ Երբ որ հարցրի՝ իսկ ու՞ր են այն գործերը, որ ես հանձնել եմ ձեզ ի պահ, էն ինչ որ տեսնում եմ, տեսնում եմ՝ լավ եք պահել, շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բա մնացածը ու՞ր են, այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ասում է Ռուբեն Քոչարը։

Հիմք ընդունելով 1984 թվականին իր և թանգարանի միջև կնքված պայմանագիրը՝ Ռուբեն Քոչարը գրավոր դիմումով պահանջ է ներկայացնում թանգարանին՝ վերադարձնել իր սեփականությունը հանդիսացող նկարները։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ նկարները վերադարձնելու դիմումը գրել է մեկ նպատակով՝ պարզելու, թե որտե՞ղ են այդ գործերը։ Սակայն թանգարանը մերժում է Ռուբեն Քոչարին՝ պահանջելով ապացուցել, որ այդ գործերն իր սեփականությունն են։ 

Այս դեպքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին Ռուբեն Քոչարը նամակ է գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է։  

«Հետք»-ը հարցում է կատարել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տեղեկանալու, թե ինչ պարբերականությամբ է ստուգվում թանգարանի ֆոնդի առկայությունը, և ստուգումների արդյունքում արդյոք հայտնաբերվե՞լ են պակասող նմուշներ։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանեց, որ ստուգումներ  իրականացվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ: Քանի  որ տարին հոբելյանական է, և թանգարանը ծանրաբեռնված է միջոցառումներով, 2024 թվականին նախատեսված ստուգումները կիրականացվեն 2025 թվականի հունվարին:

Նամակին կից նախարարությունը ուղարկել է «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը, որտեղից պարզ է դառնում, որ թանգարանի ֆոնդի ստուգումը իրականացնում է հենց թանգարանը՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը։ Ներկայացնում ենք «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը․ «Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել ֆոնդի վեց ստուգում՝ 2000, 2010, 2013, 2016, 2019, 2021 թվականներին: Վերոնշյալ ստուգումների արդյունքում թանգարանի ֆոնդից թանգարանային որևէ առարկայի բացակայության վերաբերյալ փաստ չի արձանագրվել»։

Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե որտե՞ղ են կոնկրետ այդ յոթ գործերը, փոխարենը տվեց ընդհանրական մեկնաբանություն իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Կարինե Քոչարի՝ այս վեճը ծագել է իր հոր՝ Հայկազ Քոչարի մահից հետո․ «Ինքը (Ռուբեն Քոչարը-խմբ․) իր եղբոր հետ բոլոր հարցերը քննարկել էր և չուներ որևէ տարաձայնություն այսքան տարիներ»,- նշում է Կարինե Քոչարը՝ հավելելով, որ չէր ուզի այս թեման քննարկվի հանրային հարթակներում, քանի որ պատվաբեր չէ Քոչար ընտանիքի համար։

 «Նշեմ, որ ոչինչ չի անհետացել։ Այդ ժառանգությունը իրականում տնօրինել են երկու եղբայրները։ Եվ դրանց մի մասը պետության կողմից գնվել է, և գումարը փոխանցվել Ռուբեն Քոչարին, մի մասը տնօրինել է Հայկազ Քոչարը, և այսքան տարիների ընթացքում ընդհանրապես պապիկի ժառանգության հետ կապված որևէ տարաձայնություն երկու եղբայրների միջև չի եղել, և ինձ համար շատ ցավալի է։ Անչափ ցավալի է, որ այսօր Ռուբեն Քոչարը հանդես է գալիս նման հայտարարություններով։ Կարծում եմ, որ պետք է շատ պատասխանատու լինենք Քոչարի, Քոչարների ընտանիքի հեղինակությունը, անունը, պատիվը բարձր պահելու համար և փորձենք խուսափել նման անպատվաբեր գործունեությունից և հայտարարություններից»,- ասում է Կարինե Քոչարը։

Հասկանալու համար, թե որքանով է իրավաչափ Ռուբեն Քոչարի դիմումը թանգարանին՝ նկարները վերադարձնելու պահանջով և թե որքանով է իրավաչափ թանգարանի մերժումը, զրուցել ենք իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ, որը մեր տված տեղեկատվության հիման վրա մեկնաբանեց իրավիճակը օրենքի տեսանկյունից։

«Երվանդ Քոչարի տիկնոջն է անցել Քոչարի ամբողջ գույքը, այդ թվում՝ կերպարվեստի ստեղծագործությունները, և հատկապես, եթե նա իր մահից առաջ է կերպարվեստի ստեղծագործությունները բաժանել իր որդիների միջև, նշանակում է՝ մենք այստեղ գործ ունենք ոչ թե ժառանգման իրավահարաբերությունների, այլ սովորական սեփականության իրավունքի փոխանցման հետ»,- նշում է իրավաբանը։

 Անդրադառնալով 1984 թվականին Ռուբեն Քոչարի կողմից թանգարանին տված գործերին և դրա վերաբերյալ կնքված պայմանագրին՝ Արփինե Հովհաննիսյանը նշում է․ «Ըստ էության՝ կնքվել է ստեղծագործությունների ցուցադրության իրավունքի փոխանցման պայմանագիր, որը կարող ես կնքել սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ, սա փաստ է։ Այս դեպքում, եթե թանգարանի մոտ կասկած կար, թե արդյոք նա (Ռուբեն Քոչարը-խմբ․) է սեփականատերը, թե՝ ոչ, ապա սեփականության իրավունքով իրեն պատկանելու հիմքերը պետք է պահանջվեին այդ ժամանակ։ Հիմա, եթե նույնիսկ նման վիճարկում է տեղի ունենում, ապա դա չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ, օրինակ, կերպարվեստի ստեղծագործությունները թանգարանը պահում է իր մոտ և ասում է՝ բեր ինձ թուղթ, որ դա քեզ է պատկանում, այդ հարցը պետք է բարձրացվեր դեռևս 1984 թվականին»,- ասում է իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված