Դմիտրի Պեսկովն առաջին անգամ դուրս է եկել սահադաշտ և պարել կնոջ՝ Տատյանա Նավկայի հետ (տեսանյութ)
Աշխարհ
Այսօր օլիմպիական չեմպիոն և հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկան նշում է իր 50-ամյակը: Նրա ամուսինը` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջին անգամ սահադաշտ է դուրս եկել կարմիր վարդերի փնջով և պարել կնոջ հետ։
Պարը բեմադրվել է «Իսկ նա ինձ դուր է գալիս» կոմպոզիցիայի ներքո և արժանացել հանդիսատեսի ծափահարություններին։
