Ռեկորդային սառնամանիքներ Թուրքիայում
Աշխարհ
Վերջին օրերին Թուրքիայի որոշ շրջաններում գրանցվել է վերջին 30 տարվա ամենացածր ջերմաստիճանը, սոցցանցերում հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։
Նրա խոսքով, մարտ և ապրիլ ամիսներին տարբեր ժամանակներում նկատվել է կտրուկ ցուրտ, և հատկապես սաստիկ է եղել ապրիլի 10-12-ին` մինչև - 15 աստիճան սառնամանիք, տեղումներ, կարկուտ:
«Որոշ շրջաններում գրանցվել են վերջին 30 տարվա ամենացածր ջերմաստիճանները: Այս անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում, ցավոք, մենք ապրեցինք մեր պատմության մեջ գյուղատնտեսության ամենամեծ սառնամանիքներից մեկը 2014 թվականի սաստիկ սառնամանիքներից հետո», - ասաց Յումակլին:
Սա հանգեցրել է ֆերմերների վնասների, և պետությունը մտադիր է աջակցել տուժած արտադրողներին, նշել է նախարարը։
