Ձայնագրությունը նպատակ ունի թուլացած ՀԱԿ-ն ամբողջովին պառակտելու
Политические
Համացանցում հայտնված Զուրաբյան - Օսկանյան երկխոսության ձայնագրությունը մեծ հնչեղություն է ստացել հասարակական-քաղաքական շրջանակներում և տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տալիս: Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը պատմաբան-քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
-Պարո՛ն Համբարյան, ո՞րն է Ձեր կարծիքը համացանցում հայտնված ձայնագրության առնչությամբ:
-Սա հերթական կոմպրոմանտային խաղերից մեկն է, որը ՀՀ-ում զարմանալի չէ: Սա ձեռագիր է, որը ժամանակ առ ժամանակ ներդրվում է: Ձայնագրությունների պրակտիկան՝ պաշտոնյաների ոչ պաշտոնական խոսակցությունների ձայնագրությունը, նորություն չէ, այն սկսվեց այն ժամանակ, դեռևս տարիներ առաջ ճիշտ այսպես հանրության դատին հանձնեցին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և Անգլիայի դեսպանի գաղտնի խոսակցության ձայնագրությունը:
-Ի՞նչ ենթադրություններ կարող եք անել, ի՞նչ նոր բացահայտումներ կային ձայնագրությունում, որ հետաքրքիր են հասարակական հնչեղության տեսանկյունից:
-Զարմանալի ոչինչ չկա, քանի որ ձայնագրությունում մեծ մասամբ արտացոլված էր ՀԱԿ-ում տիրող իրականությունը՝ ընդհանուր հաշվով: Մի քանի կուսակցությունների հավաքածու է Հայ ազգային կոնգրեսը, և մենք բոլորս կզարմանայինք, եթե ՀԱԿ-ում մեկ տեսակետ ու մեկ կարծիք լիներ գերիշխող: Այս ձայնագրությունը ցույց է տալիս ՀԱԿ-ում տիրող վիճակը, և այն նպատակ ունի թուլացած ՀԱԿ-ը ամբողջովին պառակտելու: Այդ իսկ պատճառով ես հակված եմ կարծելու, որ սա ավելի շատ իշխանական պրոեկտ է: Կարծում եմ, որ մյուս կուսակցությունների կողմից կարող է կազմակերպված լինել, կամ թեկուզ, որ նրանցից մեկնումեկը կարող է ձայնագրած լինի:
-Ո՞ր մեկնումեկը, այսինքն՝ խոսակցությունների մասնակից կողմերից մե՞կը նկատի ունեք...
-Բայց և այնպես ես չեմ բացառում ոչինչ՝ ընդհուպ մինչև, որ ձայնագրությունը կարող է խոսակցության մասնակիցներից մեկի կողմից արված լինի միտումնավոր: Ես կրկնում եմ՝ ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ամեն անհնարին հնարավոր է: Մի բան հաստատ է, որ ՀԱԿ-ը պոպուլյառություն չի վայելում, և այս ձայնագրությունը մինիմում ավելի կթուլացնի ՀԱԿ-ը, և մաքսիմում՝ կքայքայի, կպառակտի մինչև վերջ:


















































Самое популярное
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)