Գերմանիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Երևանի և Դիլիջանի բնակիչներին
Հասարակություն
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են. «Շնորհակալություն Հայաստանին՝ Գերմանիայի Դաշնային նախագահ պարոն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մարտի 31-ից ապրիլի 1-ը տեղի ունեցած այցելության ընթացքում ցուցաբերած առանձնահատուկ հյուրընկալության համար։
Տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ, կիզակետում էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման գործընթացն ու մշակութային համագործակցության խորացումը։
Դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Երևանի և Դիլիջանի բնակիչներին՝ երթևեկության առանձին սահմանափակումների ժամանակ նրանց համբերատար վերաբերմունքի համար»-ասված է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)