ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանի տարածքին․ DM

ԱՄՆ-ը ծրագրում է առաջիկա շաբաթներին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Այս մասին հայտնում է The Daily Mail թերթը՝ հղում անելով իսրայելցի քաղաքական գործիչներին ու զինվորականներին, որոնք տեղեկություններ են տրամադրել անանունության պայմանով։
«Դա պետք է վաղուց արված լիներ: Ժամանակն է վերջ դնել դրան», - հրատարակությանը հայտնել է Իսրայելի կառավարության բարձրաստիճան աղբյուրը: «Սրանք խելահեղ պահանջներ չեն: Սա չափազանց կարևոր է Իսրայելում և ամբողջ աշխարհում կայունության համար»,- հավելել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով Իրանի իշխանություններից պահանջել է վերսկսել բանակցությունները հանրապետության միջուկային ծրագրի շուրջ։
Իսրայելական դիվանագիտական շրջանակներում աղբյուրը բացատրել է, որ հրեական պետության ղեկավարությունը Թրամփի վերադարձը Սպիտակ տուն համարում է «Իրանի հետ գործ ունենալու լավագույն պահը», և որ նման այլ հնարավորություն չի ընձեռվի։
Ինչպես նշում է հրատարակությունը, Իրանի վրա հարձակման ԱՄՆ նախապատրաստության հաստատումը կարող է լինել B2 Spirit ռազմավարական ռմբակոծիչների տեղափոխումը Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզու ամերիկա-բրիտանական ռազմաբազա։
