Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին խաղում «Նոա»-ն սեփական հարկի տակ` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հյուրընկալել էր «Գանձասար»-ին: Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և երկու խաղերի ընդհանուր 7:0 հաշվով դուրս գալ կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև «Վան»-ը, «Փյունիկ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան