Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի 

Ինչո՞ւ է «ՀայաՔվեն» այդպես «ցավեցրել» քպականներին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին քպականներն սկսել են տեղեկատվական հարձակում գործել «ՀայաՔվե» նախաձեռնության և, ի մասնավորի, վերջինիս համակարգող Ավետիք Չալաբյանի ուղղությամբ: Այնպես չէ, որ սրանից առաջ «ՀայաՔվեն», այսպես ասած, ՔՊ-ի աչքի լույսն էր: Չմոռանանք, որ նախաձեռնությունը ստորագրահավաք էր նախաձեռնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու համար, իսկ Արցախը հանձնած ու Հայոց ցեղասպանությունը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չհամարող քաղաքական ուժը սրերով էր ընդունել ստորագրահավաքն, իսկ ԱԺում անտեսեց ավելի քան 58 հազար քաղաքացու ստորագրությունը:

Այս անգամ պատճառը «ՀայաՔվեի»՝ անկախ դիտորդի կարգավիճակով Գյումրու և Փարաքարի ընտրություններին հետևելու որոշումն էր: Ավելին, նախաձեռնության դիտորդները մի շարք լուրջ խախտումներ են արձանագրել իշխող ուժի կողմից: Եվ ահա, տարբեր տրամաչափի մի շարք քպականներ հարձակվել են «ՀայաՔվեի» վրա: Իսկ ինչո՞ւմ են մեղադրում վերջինիս: Պարզվում է՝ «ՀայաՔվեն» «համարձակվել» է 180-ից ավելի դիտորդ գրանցել: Ստացվում է՝ մեծաքանակ ներկայությամբ լրջորեն «ցավեցրել» են ՔՊ-ին՝ փաստացի խանգարելով ավելի շատ խախտումներ անել:

Նշենք, որ բաժին է հասել նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» դիտորդական նախաձեռնությանն ու, ի մասնավորի, Հայկ Մարությանին:

Ավելին, քպականները, ամենայն հավանականությամբ, կոնկրետ հրահանգով նույնիսկ առաջարկում են օրենսդրական փոփոխություններ անել 2026 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի քաղաքականությամբ զբաղվողները, կուսակցությունների անդամները չգրանցվեն որպես դիտորդ: Մասնագետներն, իհարկե, իրենց կարծիքը կհայտնեն նման չլսված-չտեսնված առաջարկի հետ կապված, իսկ մինչ այդ մի քանի հարց է հետաքրքրում. նախ՝ եթե տվյալ քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, ինչո՞ւ նրա որևէ անդամ չի կարող դիտորդ լինել, երկրորդ՝ ի՞նչ են հասկանում քպականները «քաղաքականությամբ զբաղվել» ասելով, ի՞նչ է քաղաքականությունն ընդհանրապես նրանց պատկերացմամբ: Ի դեպ, եթե վերջինիս հետ կապված խեղաթյուրված պատկերացումներ ունեն, կարող են մեկ-մեկ կարդալ կամ հարցնել քաղաքագետներին, դա գոնե թույլ կտա անհեթեթություններ դուրս չտալ:

Մի խոսքով, ինչպես երևում է, քպականները սկսել են «լուրջ դասեր քաղել» Գյումրու և Փարաքարի ընտրություններում տապալումից և, անհանգստացած 2026 թվականի սպասվելիք «կրախից», որոշել են դիմել ամենածայրահեղ քայլերի՝ թքած ունենալով իրավունքի, օրենքի, օրինականության ու ժողովրդավարության վրա: Դե, ինչպես միշտ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Ամենադիտված