ԱՄՆ-ը նշել է Պուտինի հատուկ ներկայացուցչի ԱՄՆ այցի հավանական նպատակը
ԱՄՆ
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցություններ վարելու՝ ցույց տալու Մոսկվայի պատրաստակամությունը խաղաղության և խոշոր ֆինանսական գործարքների կնքման համար։ Այսպիսի գնահատական է տվել The Washington Post-ը։
«Դմիտրիևը հավանաբար եկել է` հանգստացնելու Թրամփի վարչակազմին և ևս մեկ անգամ ընդգծելու ոչ միայն խաղաղ կարգավորման, այլև խոշոր ֆինանսական գործարքների հնարավորությունը»,- գրում է թերթը։
