ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ հիպերձայնային զենք փորձարկել
ԱՄՆ
ԱՄՆ բանակը նախատեսում է այս տարվա դեկտեմբերին իրականացնել հեռահար հիպերձայնային զենքի (LRHW) նոր փորձարկում։ Այս մասին հայտնում է Defense News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի հրթիռների ու տիեզերական ծրագրերի տնօրեն Ֆրենկ Լոզանոյին։
«ԱՄՆ բանակը դեկտեմբերին նշանակել է իր հեռահար հիպերձայնային զենքի (LRHW) փորձարկումը»,- գրում է հրատարակությունը։
ԱՄՆ զինվորականներն ակնկալում են, որ հիպերձայնային հնարավորություններ ստացած առաջին ստորաբաժանումը մայիսին կսկսի ռաունդներ ընդունել Վաշինգտոն նահանգում գտնվող Լյուիս-Մաքքորդ համատեղ բազայում, հայտնում է Defense News-ը՝ վկայակոչելով գեներալ-մայոր Ֆրենկ Լոզանոյին։
