Սպիտակ տունը Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության վերանայման կուրս է որդեգրել․ Politico
ԱՄՆ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 3-ին Բրյուսելում հանդիպելու է ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Ուկրաինայի աջակցությունը և ՆԱՏՕ-ի ապագան: Այս մասին հայտնում է Politico-ն։
Նշվում է, որ Սպիտակ տունը Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության վերանայման կուրս է որդեգրել՝ ռազմական օգնության համակարգումը փոխանցելով Մեծ Բրիտանիային և Գերմանիային, և Մոսկվային առաջարկելով մեղմացումներ՝ ռազմական գործողությունների դադարեցման դիմաց:
Միևնույն ժամանակ, եվրոպական առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող չեղարկվել մինչև հակամարտության ամբողջական ավարտը:
