ԱՄՆ-ում Թրամփի խորհրդականի աշխատանքային նամակների հետ կապված` նոր սկանդալ է ծագել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը աշխատանքային զրույցներ է ստեղծել Signal մեսենջերում՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Չինաստանի շուրջ: Այս մասին գրում է Politico թերթը։
Ըստ լրագրողների՝ պաշտոնյան տխրահռչակ մեսենջերում ստեղծել է առնվազն 20 խմբակային չաթ։
«Ուոլցի թիմը բազմիցս քննարկել է գաղտնի տեղեկատվությունը Signal-ում», - ասվում է հոդվածում։
