ԱՄՆ-ում ողջ մարդուն երկու անգամ մահացած են հայտարարել
ԱՄՆ
Նյու Յորքում տղամարդուն երեք տարվա ընթացքում երկու անգամ տեղեկացրել են, որ նա «մահացել է»։ Մանրամասները հայտնում է News12-ը։
Ջին Ինդենբաումը վերջերս իմացել է իր «մահվան» լինելու մասին, երբ փորձում էր վճարել իր հարկերը: Նա զանգ է ստացել հարկայինից, և նրան ասել է, որ գրանցված չէ՝ որպես ողջ մարդ:
Նրա հետ նման դեպք է պատահել երեք տարի առաջ, երբ կինը մահացել է։ Նա այցելել է Սոցիալական ապահովության վարչություն, որտեղ նրան ասել են՝ «ցավում ենք քո կորստի համար, բայց դու մահացել ես»: Սրանից հետո նա պետք է միանգամից մի քանի հաստատությունների ապացուցեր, որ ողջ է։
Ջինը մտավախություն ունի, որ այսուհետ նմանատիպ խնդիր կառաջանա ամեն անգամ, երբ նա գնա՝ վճարելու հարկերը։
