Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 4 խաղափուլից հետո
Սպորտ
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
4 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 3.5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները:
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 3 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:
Այսօր Մարիան հաղթել է Եվրոպայի կանանց գործող չեմպիոն, ադրբեջացնի միջազգային վարպետ Ուլվիյա Ֆաթալիևային:
5-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/
