ԱՄՆ-ն բավականին լուրջ ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա․ քաղաքագետ
ԱՄՆ-ն արդեն սկսել է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու նպատակով։ Հայտարարել է քաղաքագետ Մալեկ Դուդակով, փոխանցում է Lenta-ն։
«Ճնշում արդեն կա, և բավականին լուրջ։ Իզուր չէ, որ մենք տեսնում ենք ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի այցը Կիև՝ նախարարների կաբինետի վերադասավորումների ֆոնին։ Մենք տեսնում ենք նաև պառակտում Գերագույն Ռադայում: Այնպես որ, ճնշումն ուժեղանում է», - ասել է Դուդակովը։
«Ճնշումը, հավանաբար, հետագայում ևս կկիրառվի ոչ հրապարակային բանակցությունների համատեքստում։ Օրինակ, ԱՄՆ-ն կարող է սպառնալ Ուկրաինային տարբեր հետաքննություններով, թե ինչպես են ծախսվել փոխանցված տրանշները։ Այնպես որ, լծակներ կան, և Վաշինգտոնն աստիճանաբար կսկսի օգտագործել դրանք», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ