Թրամփը հայտարարել է 150 երկրի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին
ԱՄՆ
Միացյալ Նահանգները նախատեսում է 10-15% մաքսատուրք սահմանել մոտ 150 «փոքր» երկրից ապրանքների ներմուծման համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Real America հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք նույն մաքսատուրքը կսահմանենք մնացած գրեթե 150 փոքր երկրների համար։ Եվ այն, հավանաբար, կկազմի 10% կամ 15%։ Մենք դեռ որոշում չենք կայացրել», - ասել է ամերիկացի նախագահը։
Նախկինում Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրացուցիչ 10% առևտրային մաքսատուրքեր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք աջակցում են BRICS-ի «հակաամերիկյան քաղաքականությանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)