Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ-ը մոտ է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրին, բանակցություններ ընթանում են նաև Եվրոպայի հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը «շատ մոտ է» Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելուն, և հնարավոր է առաջընթաց գրանցվի նաև Եվրոպայի հետ։ Կանադայի դեպքում, սակայն, նա նշել է, որ «դեռ վաղ է եզրակացություններ անել»։
Թրամփի վարչակազմը մինչև օգոստոսի 1-ը ձգտում է ավարտին հասցնել նոր պայմանավորվածություններ՝ մինչև մաքսատուրքերի նոր բարձրացումները ուժի մեջ մտնեն։ Թրամփը նաև ընդգծել է, որ Եվրոպական միությունն անցյալում «դաժան էր» ԱՄՆ-ի նկատմամբ, սակայն այժմ «փափկել է» և պատրաստ է փոխշահավետ պայմաններով համաձայնագիր կնքել, հատնում է Reuters-ը։
Թեև Կանադան նույնպես պատրաստվում է հակամիջոցների, եթե բանակցությունները ձախողվեն, Թրամփի հայտարարությունը համընկնում է Կանադայի վարչապետ Մարք Քարնիի խոսքով, ով նշել էր, որ ներկայումս չկա համաձայնագիր, որն արժանապատվորեն պաշտպանում է կանադացի աշխատողների շահերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)