Զախարովան մեղադրել է Զելենսկուն՝ «դեպի փող ձգվող ինստինկտի» մեջ
Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական սուր հայտարարությունն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին՝ մեղադրելով նրան մշտական ֆինանսական շահագրգռվածության մեջ։ «Զելենսկու ձեռքերը միշտ ձգվում են դեպի փողը։ Կարող ես կապել, չկապել՝ բավական է մի քիչ փող ցանել, ու նրանք ազատվում են՝ ինչպես Գուդինիի կամ Կոպերֆիլդի մոտ», — ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը ունի «բնածին ինստինկտ»՝ կապված ֆինանսական միջոցների հետ։ Բրիֆինգի ընթացքում հնչած այս հռետորաբանությունը շարունակությունն է Մոսկվայի՝ Կիևի իշխանությունների նկատմամբ վարվող սուր քարոզչական գծի, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)