Սպիտակ տան մամուլի քարտուղար Լևիթը Բայդենների ընտանիքին կոչ է արել «լռել»
ԱՄՆ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը կոչ է արել Բայդենների ընտանիքին «լռել»։ Նա Fox News-ին տված հարցազրույցում դիմել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին և նրա որդուն՝ Հանթերին։
«Նրանք պետք է տուն գնան, նստեն և լռեն, քանի որ նրանք լիովին կտրված են այն իրականությունից, որում ապրում է մեր քաղաքացիների մեծամասնությունը», - ասել է նա։
Լևիթը այսպես է արձագանքել Հանթեր Բայդենի խոսքերին, ով ամերիկյան Channel 5-ին տված հարցազրույցում անպարկեշտ արտահայտություններով քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունը։
Հանթեր Բայդենը, որին հայրը ներում է շնորհել, պերճախոսորեն իր համաքաղաքացիների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հենց միգրանտներն են, ովքեր հիմնականում աշխատում են սննդի սպասարկման ոլորտում և ծառայում են՝ որպես սպասարկող անձնակազմ հյուրանոցային բիզնեսում։ Միևնույն ժամանակ, նա հավանությամբ է խոսել այն փաստի մասին, որ միգրանտները եկել են «բլրի վրա գտնվող քաղաք» երջանկության հնարավորություն ստանալու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)