Եթե Իսրայելը կրկին հարձակվի, Իրանը կպատասխանի․ նախագահ Փեզեշքիան
Իրան
Իրանը պատրաստ է հարվածել Իսրայելին, եթե նա որոշի վերսկսել հարձակումները Իսլամական Հանրապետության տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաարաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Իրանը պատրաստ է հրեական պետության կողմից ցանկացած ռազմական գործողության և կարող է կրկին հարված հասցնել Իսրայելի տարածքի խորքը։
Փեզեշքիանը հիշեցրել է, որ հունիսին Իրանը Իսրայելի հարձակումներին պատասխանել է հզոր հարվածներով։ Նա ընդգծել է, որ Թեհրանը չի ձգտում պատերազմի, բայց, միևնույն ժամանակ, չի սպասում, որ հրադադարը մշտական կլինի։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)