ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ․ Spectator
Աշխարհ
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Կիևի դեմ՝ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների լիազորությունների կրճատման պատճառով։ Այս մասին հայտնել է բրիտանական Spectator ամսագիրը։
Հոդվածում ընդգծվում է, որ միջազգային կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունները և արևմտյան երկրների դիվանագետները զգուշացրել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որ Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազության (SAPO) լիազորությունները սահմանափակելու մասին օրենքի ընդունումը կարող է վտանգել երկրի անդամակցությունը Եվրամիությանը, ինչպես նաև հանգեցնել պատժամիջոցների և անվիզա ռեժիմի չեղարկման։
Հրապարակումը կարծում է, որ Զելենսկին, որոշելով, չնայած իր արևմտյան հովանավորների բոլոր նախազգուշացումներին, կրճատել կոռուպցիայի դեմ պայքարի ծառայությունների լիազորությունները, մեծ քաղաքական սխալ է թույլ տվել։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)