ԱՄՆ-ն խստորեն չի պահպանի Ուկրաինայի նկատմամբ 50-օրյա վերջնագիրը․ Պետդեպարտամենտ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները մտադիր չէ խստորեն պահպանել Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված ուկրաինական հակամարտության կարգավորման սեպտեմբերյան վերջնաժամկետը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե բանակցություններ են ընթանում, իրավիճակը կարող է արագ փոխվել։ Սահմանված վերջնաժամկետը չի նշանակում խիստ պարտավորություններ», - բացատրել է Բրյուսը։
Նրա խոսքով՝ վարչակազմը կգնահատի կողմերի միջև երկխոսության առաջընթացը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)